Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարտավորեցնել ձեռնպահ մնալ փաստաթուղթը ստորագրելուց. փաստաբանները դատի են տվել Փաշինյանին. «Հայկական ժամանակ»

Մայիս 27,2021 10:04

Փաստաբաններ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանը դատի են տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է մայիսի 25-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:

Նրանք դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը եւ դրա հիմքում դրված կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31