ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք:
Առաջին հերթին իր բիզնեսի շահից բխող, ներմուծվող ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանող այդ օրինագիծը մեկուկես տարի առաջ չընդունվեց, ինչը հարուցել էր Գագիկ Ծառուկյանի համապատասխան զայրույթը։
Բայց հիմա նախընտրական շրջան է, և իշխանությունը, ինչպես մյուսները, զբաղված է նախընտրական ուղղակի և անուղղակի ընտրակաշառքներով։ Ահա ընտրությունների նախօրեին այս օրինագիծն ընդունելով, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի եկամուտներն էականորեն ավելացնելու հնարավորություն տալով, Նիկոլ Փաշինյանը նախընտրական նվեր է ընծայում ԲՀԿ նախագահին, բնականաբար, ակնկալելով վերջինիս համապատասխան արձագանքը, ինչի արտահայտությունն է Աբովյանի կարճ հայտարարությունը։
ԱԺ-ի ընդունած օրինագծով Նիկոլ Փաշինյանն իր «մեծահոգի» քայլն է կատարել Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ։ Պատասխան կենացը կհնչի հունիսի 21-ին։
Կարդացեք նաև
Արշավիր ԻՇԽԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։
Իսկ պատասխան կենացը կհնչի մոտավորապես այսպես. «Շնորհակալիմ հարգանքի համար, շնորհակալիմ պատվի համար, շնորհակալիմ կամպանի համար…նաշ ցար սամի լուչշի ցար»: