«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, սահմաններում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ հարցադրումների/պատասխանների պակաս չկար։
Թե այն ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի, միջազգային հանրության, ընդդիմության, զինված ուժերի կամ պարզապես հանրության վրա կբարդվի, դա հարցի միայն մեկ կողմն է։
Իրականում մեկ պարզ հարցի պատասխան այդպես էլ իշխանությունը նորմալ չի տվել։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ էր սահմանի այդքան մեծ հատված անպաշտպան։
Սա այս թեմայի առանցքն է, որն էլ այսօր երկիրը պայթյունավտանգ իրադրության է հասցրել։ Իսկ մնացած զարգացումները դրա հետևանքներն են։
Բոլոր վերլուծությունների, ուսումնասիրությունների, ենթադրությունների կամ կանխատեսումների հիմքում պետք է դնել դա։
Տեղի է ունեցել ծանր հանցագործություն, ինչի դաժան հետևանքները մեր երկիրը, անվտանգության համակարգը, պարզապես հայ մարդը դեռ երկար է զգալու։