«Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում արձանագրված միջադեպն Ադրբեջանի հրահրած սահմանային սրացումների օրինաչափ հետեւանք է: Բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ միմյանց նման մոտ տեղակայումը եւ ադրբեջանական սադրանքները ուշ թե շուտ բերելու էին ծայրահեղ հետեւանքների:
Միանշանակ է, որ Հայաստանի ուժային կառույցների օրակարգում է զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատասխանելը, եւ ինչպես նախկինում էր՝ իրականացվելիք պատժիչ գործողություններն անհամեմատ ավելի խիստ են լինելու:
Պաշտոնական Բաքվի սադրող պահվածքը փաստում է, որ վերջինս է հայկական կողմին հրահրում պատասխանի: Միջադեպի փաստն ընդունելու եւ ներողություն խնդրելու դեպքում Հայաստանի պատասխանը հնարավոր է նաեւ այլ լիներ:
Ադրբեջանի պահվածքն ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական բախումների վերսկսումը, եւ ստեղծված իրավիճակում այլընտրանքները խիստ սահմանափակված են: ՀՀ սահմաններին սկսված ռազմական գործողություններն անխուսափելիորեն իրենց մեջ կներգրավեն տարածաշրջանի մյուս երկրներին եւ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին»:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում