Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՊ-ի նախընտրական ցուցակում՝ նախկինների նախկինները՝ «նորովի»

Մայիս 26,2021 23:03

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն այսօր ԿԸՀ-ին են ներկայացրել նախընտրական ցուցակները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում նոր անուններ են հայտնվել, ցուցակում որոշներն էլ չեն ընդգրկվել։

ՔՊ-ի՝ պատգամավորների 100 թեկնածուների ցուցակում չեն ընդգրկվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Միքայել Զոլյանը, Հայկ Գեւորգյանը, որը երկար տարիներ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող էր, հեղափոխությունից հետո էլ պատգամավորի մանդատ էր ստացել։

ՔՊ-ի այս ցուցակում չի ընդգրկվել փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, նա ֆեյսբուքի իր էջում գրել է՝ պահպանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը, իսկ ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին խոստացել է տեղեկացնել ընտրություններից հետո։

Նախկինների հետ երկար տարիներ աշխատած, 2000-2008 թվականներին պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով- զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Մելքոնյանը ՔՊ-ի ցուցակով մտնում է ընտրապայքարի մեջ։ Հատկանշական է, որ Գուրգեն Մելքոնյանը ՊՆ-ում աշխատել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։

ՔՊ-ի ցուցակում եւս մեկ նախկին է ընդգրկվել, այսինքն՝ նախկինների նախկին․ նա Վիգեն Խաչատրյանն է, 1990-95-ին ԳԽ պատգամավոր է եղել, 1995-ին եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Իսկ 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը։ 1998-ին էլ եղել է ՀՀ նախագահի թեկնածու։

7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ ցուցակով հայտնված Սերգեյ Բագրատյանն այժմ էլ ՔՊ ցուցակով է պատրաստվում է պատգամավորի մանդատ ստանալ, նա ՔՊ ցուցակում 52-րդն է։

«Քաղաքացիական պայմանագրի» այս ցուցակում են նաեւ պաշտոնաթող եւ պաշտոնից հեռացված նախարարներ՝ Հակոբ Արշակյանն ու Զարուհի Բաթոյանը։

Կուսակցության նախընտրական ցուցակում են նաեւ գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ եւ 14-րդ համարները։

Ցուցակի վերջին տեղերում է Անուշ Քլոյանը, նա Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։ Անուշ Քլոյանը այս տարվա փետրվարին Երեւանի ավագանու անդամի մանդատ ստացավ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը նշանակվեց փոխքաղաքապետ, նրանց, ըստ ավագանու ցուցակի, փոխարինեց Անուշ Քլոյանը։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւս չի ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։
Նշենք, որ այս կուսակցության ցուցակը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, նրան ցուցակում հաջորդում է Արարատ Միրզոյանը, ապա Լիլիթ Մակունցը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31