Ուզբեկստանում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում վաղը պայքարի մեջ կներգրավվեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Միլեն Խաչատրյանը՝ 71 կգ քաշային կարգ եւ 81 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Կարեն Մարգարյանը:
Հայաստանը այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը մասնակցում է յոթ ծանրորդով, սակայն հայ մարզիկներ կան նաեւ այլ երկրների թիմերում: Ընդ որում, նրանցից երկուսն արդեն ավարտել են մրցելույթները եւ նվաճել բրոնզե մեդալ: Խոսքը Ռուսաստանը ներկայացնող Վանիկ Մխիթարյանի (61 կգ) եւ Գեւորգ Սերոբյանի (73 կգ) մասին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ