Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ խնդրեց ուշադրություն դարձնել ոռոգման համակարգին։ Ըստ նրա, Արթիկի տարածաշրջանի գյուղերը, որոնք օգտվում են Մանթաշի ջրամբարից, Հայաստանի Հանրապետությունում միակն են, որտեղ ոռոգման և խմելու ջրերն առանց զտման կայանի են հասնում բնակչությանը։
«Իսկ ներքևի գոտին՝ Փանիկ, Մեղրաշեն,Անուշավան համայնքները զրկված են ոռոգման ջրից, իսկ եթե ոռոգման ջուր չկա, չկա անասնապահություն, չկա գյուղատնտեսություն, չկա գյուղացի, խնդրում ենք այդ հարցը բարձրացնել ԾԻԳ-ի գրասենյակում։ Եթե ոռոգման հարցը լուծվում է, գյուղացին մնում է իր հողի վրա։
Էսօր առավել ևս արտագաղթը էնքան շատ է կորոնավիրուսից հետո, որ հնարավոր չէ պահել ժողովրդին, հատկապես որ ոռոգման ջուր չկա։ Իսկ նշված հարցը կարող է լուծվել կամ ձեր ասած մինի ջրամբարի տարբերակով կամ Մանթաշի ջրամբարի փակ համակարգով, գա, այդ համայնքները հասնի, որովհետև 60-80 տոկոս ջրի կորուստ է տեղի ունենում»,-ասաց Վարդան Մակեյանը։
Նախարարն ասաց՝ կհանձնարարի գործընկերներին խնդիրն ուսումնասիրել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի