«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում իր ելույթով փաստեց, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանից ադրբեջանական զորքի դուրսբերմանը և խորհուրդ չի տալիս ռազմական ուժ կիրառել սեփական տարածքից ագրեսորներին վտարելու համար:
Դա նշանակում է, որ վարչապետը խոստովանում է այն փաստը, որ Ռուսաստանը՝ սկսած 2016 թվականի ապրիլից, վարում է հիբրիդային պատերազմ Հայաստանի և Արցախի դեմ և այդ պատերազմի գագաթնակետը դարձավ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի բաց ագրեսիան՝ պլանավորված և դրդված Ռուսաստանի կողմից:
Այժմ պետք է հարցը կոշտ դնել և մեզ համար ոչ բարիդրացիական այդ պետությանը քաղաքավարի խնդրել դուրս գալ Հայաստանի և Արցախի տարածքներից, հետ կանչել իր ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունից և միաժամանակ դիմել միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Հայաստանին Ռուսաստանի խելահեղ գործողություններից, որն իր առջև նպատակ է դրել Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների փորձադաշտ՝ պետությունների ոչնչացման համար:
Կարդացեք նաև
Հայաստանն անհապաղ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից և պահանջի Ռուսաստանից դուրս բերել ռազմական բազան Հայաստանի տարածքից և փախարինի այն ամերիկյան ռազմաբազայով:
Եթե ներկայիս այս իրավիճակը շարունակվի՝ Հայաստանը կվերանա: Ամեն դեպքում Ռուսաստանը պատժում է Հայաստանին, հետևաբար ավելի լավ է դուրս հանել նրան մեր շահերի ասպարեզից և բոլոր երկրների հետ կառուցել բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ: Միայն այդ դեպքում կարելի է հուսալ հայկական երազանքի վերադարձման մասին»: