«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը: «Ինքնիշխան Հայաստանի» ներկայացուցիչներն այսօր առաջիկա ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրին ԿԸՀ:
Դավիթ Սանասարյանը հրապարակեց կուսակցության ցուցակի առաջին ութնյակը. Սուրեն Պողոսյան, Նարինե Մարտիրոսյան, Հովսեփ Ղազարյան, Ավետիս Ավետիսյան, Համասփյուռ Ավագյան, Սերգեյ Դալաքյան, Արման Պետրոսյան:
Լրագրողների հարցին ի պատասխան, Դավիթ Սանասարյանն ասաց, որ բացառվում է, որ «Ինքնիշխան Հայաստանը» հետընտրական շրջանում կոալիցիա կազմի նախկին ու ներկա իշխանություններին ներկայացնող քաղաքական ուժերի հետ:
«Մնացածի հետ կարելի է քննարկել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ