Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դաշինքը որևէ դեպքում չի կնքի կոալիցիա ոչ «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ-ի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ». Անդրիաս Ղուկասյանց

Մայիս 26,2021 20:20

«Մեր դաշինքի որոշումն է՝ մենք որևէ դեպքում չենք կնքի կոալիցիա ոչ «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ-ի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ»,- ՀՀ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, «Ազատ հայրենիք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրիաս Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց՝ «Ազատ հայրենիք» դաշինքը ձևավորվել է հինգ կուսակցությունների համատեղ ջանքերով՝ընդհանուր քաղաքական պլատֆորմի վրա: Դաշինքի կազմում են Հայ կառուցողական կուսակցությունը, Ազգային ինքնորոշում միավորումը, Ազգային ժողովրդավարների դաշինքը, Հայաստանի կանաչների կուսակցությունը և Հայաստանի պահպանողական կուսակցությունը: Ցուցակի մասին Անդրիաս Ղուկասյանը մանրամասնեց. «Դաշինքի ցուցակը գլխավորելու է Միքայել Հայրապետյանը: Նա ներկայացնելու է  ԱԺ նախագահի պաշտոնը: Մեր ցուցակի երկրորդ համարը լինելու է վարչապետի թեկնածուն. ես եմ ներկայացնելու: Երրորդ համարը Աննման Խաչատրյանն է: Պարույր Հայրիկյանը չի առաջադրվում, բայց իր գլխավորած կուսակցությունն ակտիվ դերակատարություն ունի այս քաղաքական նախաձեռնության մեջ»:

Ըստ նրա՝ այս ընտրություններին քաղաքացին հնարավորություն ունի ունենալ արժանի ընտրություն: Խոսելով դաշինքի քաղաքական դիրքորոշման մասին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց՝ իրենք հանդես են գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին, Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը:

Հարցին՝ եթե չլինի հաջողություն, կրկին հացադուլային պայքա՞ր է իրականացնելու, Անդրիաս Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Ես հասկանում եմ Ձեր հեգնանքը, բայց հիշեցնեմ, որ 2013-ին գրեթե բոլորը պառկած էին Սերժիկի տակ, և միայն ես դուրս եկա այդ ռեժիմի դեմ, այդ հացադուլը դրան էր ուղղված: Դրա պահանջն էր դադարեցնել երկրում շինծու ընտրությունները, որի հետ գրեթե բոլորն արդեն համակերպվել էին: 2013-ի նախագահական ընտրություններով հիմք դրվեց բոլոր այն գործընթացների, որոնք բերեցին 2018-ի հեղափոխության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31