Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկիոյի օլիմպիական խաղերում խիստ սահմանափակումներ են գործելու

Մայիս 26,2021 19:44

Մարզաշխարհի ներկայացուցիչների համար հրավիրված խորհրդակցությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Տոկիոյում ամռանը կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման ոլորտում:

Մասնավորապես, նա նշել է, որ պարտադիր պայման է պատվիրակությունների անդամների, բացառությամբ՝ մարզիկների, պատվաստված լինելը եւ անձնագիր ունենալը: Ընդ որում, ընդունելի են բոլոր այն պատվաստամիջոցները, որոնք ճանաչել է ԱՀԿ-ն:

Օլիմպիկանները մրցավայր ժամանել կարող են ոչ շուտ, քան իրենց մասնակցությունից հինգ օր առաջ եւ առավելագույնը 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը մրցելույթներն ավարտելուց հետո:

Հրաչյա Ռոստոմյանը նաեւ տեղեկացրել է, որ Ճապոնիայում ուսումնամարզական պարապմունքներ չեն կազմակերպվելու:

Խիստ կրճատվել է մարզական պատվիրակությունների ղեկավարների, ուղեկցողների եւ մարզիչների քանակը: Մասնավորապես, յուրաքանչյուր մարզաձեւում ամեն չորս մարզիկի պարագայում թույլատրվում է ունենալ մեկ մարզիչ:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ, մեր ընդհանուր պատվիրակությանը հատկացվել է մեկ բժշկի տեղ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31