Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը բացատրում է, թե ինչու է ընդգրկվել ՔՊ-ի ցուցակում

Մայիս 26,2021 18:45

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում:

Այսօր ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ հանուն ինչի՞: Նա պատասխանեց. «Որպեսզի տանեմ առաջ այն քաղաքականությունը, ինչը վերջին 3 տարիների ընթացքում…»:

Լրագրողները միջամտեցին՝ Հայաստանի սահմանների այս անվտանգության քաղաքականությո՞ւնն  եք ուզում առաջ տանել՝ Ավանեսյանը պատասխանեց. «Տանեմ առաջ այն քաղաքականությունը, որը վերջին 3 տարիների ընթացքում ապահովել է առողջապահության ոլորտում կտրուկ աճ եւ քաղաքացիների կյանքում կոնկրետ փոփոխություններ է բերել»:

Երբ հիշեցրին՝ վերջին 3 տարում կորոնավիրուսից մոտ 5000 մարդ է մահացել ձեր պաշտոնավարման ընթացքում՝ Ավանեսյանը հակադարձեց. «Աշխարհո՞ւմ ինչքան է մահացել: Ընդհանրապես բոլոր հիվանդություններից էլ, այդ թվում՝ COVID-ից լինում են մահեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31