Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արդեն երկրորդ անգամ Վանաձորի համայնքի ավագանու նիստը չի կայանում

Մայիս 26,2021 18:25

Այսօր հրավիրված էր Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստ: Սակայն այն տեղի չունեցավ, քվորում չլինելու պատճառով: Նիստին չէին ներկայացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Թեպետ ԼՀԿ-ի 2 անդամները սկզբում ներկայացել են, այնուհետեւ դուրս եկել դահլիճից, հանգեցնելով նիստի չկայացմանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս ամենը կապում է առաջիկա ընտրությունների հետ. «Երկրում նախընտրական եռուզեռ է, ամեն մարդ զբաղված է նախընտրական գործերով: Նաեւ որոշակի քաղաքականապես ակտիվություն ցույց տալու համար, մարդիկ փոխանակ մասնակցեն նիստերին, չեն մասնակցում: Հիմնականում ԼՀԿ-ի անդամները, ի դեպ շենքում էին գտնվում, ուղղակի չուզեցան մասնակցել, որ քվորում չլինի: Ոչինչ, մենք ներողամտորեն ենք վերաբերվում: Ըստ էության մեր աշխատանքների վրա դա չի անդրադառնում, բայց ընդհանուր ֆոնի վրա, օրինակ` ես գտնում եմ, որ քաղաքի հարցերով զբաղվելն ավելի ճիշտ է ավագանու նիստերին գալով, քան ավագանու նիստերին չգալով: Ամեն դեպքում հասարակությունն ու բնակչությունն իրենց գնահատականը, կարծում եմ, ապագա ընտրությունների ժամանակ կտա»:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամն է, ինչ քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվում է: Նախորդ անգամ հրավիրված հերթական նիստը եւս չէր կայացել: Ավագանու 33 անդամներից 14-ը չէին ներկայացել նիստին:

Համայնքի ղեկավարն էլ նշեց, որ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ավագանու բոլոր անդամները տեղեկացված են եղել նիստի մասին, սակայն մասնակցել չեն ցանկացել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31