«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը ԿԸՀ-ում հանձնեց կուսակցության նախընտրական ցուցակը: Լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց ցուցակում կա 84 թեկնածու: Առաջին եռյակում են Արա Հակոբյանը, ինքն ու Տաթևիկ Հակոբյանը:
Հարցին՝ ո՞ր ուժի հետ են բացառում կոալիցիա կազմելը, նա պատասխանեց. «Բացառում ենք թշնամական ուժերի, ՀՀ-ն կործանման տանող ուժերի հետ որևէ համագործակցություն: Այդ ուժերը բազմաթիվ են՝ այսօրվա իշխանախումբն ու դրա սատելիտները»:
Լրագրողների դիտարկմանը՝ ի՞նչ սպասելիքներ ունեն, քանի որ իրենց ուժը լրագրողի դիտարկմամբ՝ քիչ հայտնի է, Արա Գասպարյանն այսպես արձագանքեց. «Քիչ հայտնի ենք, հայտնի կդառնանք: Դուք սոցիոլոգիական հարցումնե՞ր եք արել: Դո՞ւք եք որոշել՝ ով է հայտնի, ով՝ անհայտ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Հայրենիքի փրկության շարժման ուժերը չմիավորվեցին, Արա Գասպարյանը պատասխանեց. «Սկզբից քննարկվում էր այն տարբերակը, որ բոլորը գնան մեկ դաշինքով, բայց հետո ամեն մեկը գնաց իր առանձին ճանապարհով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ