«Իրանի գործընկերների հետ առարկայական, խոշոր ծրագրեր ունենք, որոնց մի մասը ընթացքի մեջ է, մյուսը՝ քննարկումների փուլում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Մեկը Պարսից ծոց-Սեւ ծով ծրագիրն է, որի նիստերից մեկն արդեն եղել է։ Դա ենթակառուցվածքային, տրանսպորտային ծրագիր է, որն ապահովելու է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի կապն ու բեռնափոխադրումների դյուրին ընթացքը։ Մյուսն էներգետիկ ոլորտի ծրագիր է։ Գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագրի երկարաձգման հարցն է քննարկվում։ Աճում է նաեւ առեւտրաշրջանառությունը։ Իսկ ստեղծված իրողություններում երկուստեք կարեւորում ենք նախագծերի առաջխաղացումը»,-նշեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում է Իրանի ԱԳ նախարարը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ