«Մենք նույնիսկ չենք դիտարկում, չենք քննարկում կոալիցիաների ձևաչափեր. միայն պարզ ու հստակ իրողությունն ենք դիտարկում. մենք գնում ենք հաղթելու»,-ԿԸՀ-ում ԲՀԿ նախընտրական ցուցակը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:

Representatives of the Prosperous Armenia Party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Նա հրապարակեց ցուցակի առաջին տասնյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան, Դավիթ Սիմոնյան, Կարապետ Գուլոյան, Շաքե Իսայան, Քաջիկ Գևորգյան, Արման Աբովյան, Լուիզա Սարգսյան, Հրանտ Դավթյան:

Representatives of the Prosperous Armenia Party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Լրագրողները հարցրին՝ Վահե Էնֆիաջյանն ընդհանրապե՞ս չկա ցուցակում, ի՞նչն է պատճառը, որ կուսակցության առանցքային դեմքերը ցուցակում չկան, նա պատասխանեց. «Գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն: Պետք է ճանապարհ հարթել երիտասարդ սերնդի համար… մութ սենյակում սև կատու հորդորում եմ չփնտրել: Մենք մեր գործընկերների հետ, ԲՀԿ անդամների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»: Նա հաստատեց, որ Վահե Էնֆիաջյանը նախընտրական ցուցակում չկա, բայց լրագրողներին հորդորեց ինտրիգներ չփնտրել: Վստահեցրեց՝ պարոն Էնֆիաջյանն իրենց թիմի անդամ է:
Արման Աբովյանը նաև չցանկացավ անդրադառնալ այն հարցին՝ հիմա ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ: Նա դա նուրբ հարց համարեց ու խուսափեց որևէ մեկնաբանություն տալ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ