Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետեւողական է լինելու. Մարտին Գալստյան

Մայիս 26,2021 17:41

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ԱԺ մայիսի 26-ի նիստում քննարկման ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Զեկուցողը նշեց, որ Կենտրոնական բանկը վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն եւ աստիճանաբար ավելացրել է խթանման չափը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքն, ընդհանուր առմամբ, 1.25 տոկոսային կետով: Ֆինանսական շուկայում դրամի իրացվելիության նկատմամբ ձեւավորված բարձր պահանջարկը ԿԲ-ն ամբողջությամբ բավարարել է իր հիմնական գործիքի միջոցով: Ըստ Գալստյանի՝ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը հետեւողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքին:

«Գների եւ ընդհանուր մակրոտնտեսական կայունության երաշխավորումը կարեւորագույն նախապայման է ապագա տնտեսական ռիսկերի զսպման, դրանից բխող ցածր ու կանխատեսելի տոկոսադրույքների միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ ներդրումների ու կայուն եւ առողջ տնտեսական աճի ապահովման համար»,-ասաց ԿԲ նախագահը:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31