Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«2 գրավոր առաջարկ ենք արել Ադրբեջանին»․ Նիկոլ Փաշինյանը՝ փաստաթղթի մասին

Մայիս 26,2021 17:37

«Չկա եւ չի եղել տարբերակ, որ մենք որեւէ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նորություններ կան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթից՝ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանին առաջարկել ենք երկու տարբերակ։ Կամ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձեւակերպվում է, թե ուր են դուրս գալիս, որտեղից են գնում ադրբեջանական զորքերը։ Դեռ այն ժամանակ ենք երկու գրավոր առաջարկ արել, երբ այդ փաստաթուղթը դեռ չէր արտահոսել։ Առաջինը գերիների ամբողջական վերադարձն է, եւ երկրորդ՝ տվել ենք կոորդինատներ, որոնցից անդին պետք է լինեն ադրբեջանական զորքերը։ Այդ պահից սկսած՝ մեր առաջարկներին արձագանք չի եղել, այսինքն՝ որեւէ նոր բան տեղի չի ունեցել»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա հավաստմամբ՝ փաստաթղթի հետ կապված որեւէ այլ բան տեղի չի ունեցել․ «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, այլ տարբերակ չկա»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի նման գործողություն իրականացնել․ «Կարծում եմ՝ ոմանց հետ նա նախապես համաձայնեցրել է այս ծրագիրը։ Երբ կունենանք հիմնավոր տեղեկություն, ժողովրդին կասենք վերջին մի քանի տարվա իրադարձությունների մասին՝ 2-3 կամ տասը տարվա ընթացքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31