Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքացիները կարող են ԵՄ եւ Վրաստան գնալ, եթե ունեն բացասական թեստ եւ պատվաստված են»․ Անահիտ Ավանեսյան

Մայիս 26,2021 17:04

«Կորոնավիրուսի համաճարակի տեմպի նվազում ունենք»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Այդ թվում ԵՄ երկրները եւ Վրաստանը փոփոխություններ են կատարել, եւ մեր քաղաքացիները կարող են սահմանը հատել, եթե ունեն բացասական թեստ եւ պատվաստված են։ Քաղաքացիներին հորդորում եմ պատվաստվել, որպեսզի կարողանան ՀՀ-ից մեկնել եւ այլ երկրներ մուտք գործել»,-տեղեկացրեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում համավարակին առնչվող որոշակի սահմանափակումներ են հանվել։ «Փակ տարածքներում դիմակ կրելը չպատվաստված անձանց համար շարունակելու է լինել պարտադիր»,-հավելեց Անահիտ Ավանեսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31