«Մենք՝ գիտության, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներս, հրապարակախոսներս եւ լրագրողներս, կարող ենք եւ պարտավոր ենք շատ բան անել, ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի մեր միության հակառակորդները չօգտագործեն տարբեր իրական կամ մտացածին պատրվակներ՝ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատթարացնելու համար»,- այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Ըստ բանախոսի, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը մեզ ավելի ուժեղ եւ հզոր է դարձնում, այդպիսով մենք կարող ենք դիմակայել տարբեր արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների: Նա վստահ է, որ հայ հասարակության լավագույն ներկայացուցիչները, որոնք Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ են հանդիսանում, կգտնեն դեռեւս չօգտագործված հնարավորություններ՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը խորացնելու համար. «Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Ռուսաստանի հավատարիմ բարեկամներս, հայկական գիտական եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներս, որքանո՞վ ենք պատրաստ արձագանքել ժամանակի պահանջներին, հայ-ռուսական ռազմավարական միությունը ամրապնդելու ժողովրդի ցանկություններին, դրան նոր ժամանակակից հնչեղություն հաղորդելուն, այն ՀՀ-ի, հայ հասարակության զարգացմանն ու բարգավաճմանը ծառայեցնելուն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ