Հիմք ընդունելով «ոչ հին, ոչ ներկա», «ոչ սև, ոչ սպիտակ», չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական` «Մեր տունը Հայաստանն է» ցուցակով։
Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան «Ալյանս»-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։
Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ ։
Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ