Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ին ուժեղ, նույնիսկ ավտորիտար իշխանություն է պետք. Վլադիմիր Լեպեխին

Մայիս 26,2021 16:45

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է վերադառնալ նախագահական կառավարման համակարգին:

Այսօր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծական հասարակական կազմակերպության կազմակերպած «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» թեմայով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ռուս փորձագետն ասաց, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, Հայաստանում հեղինակավոր եւ ուժեղ իշխանություն չկա, չկա ուժեղ ընդդիմություն, չկա երկրի զարգացման հստակ ծրագիր: Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերը ներգրավված են առաջացած փակուղիների շուրջ բանավեճում. մեկը հույսը դնում է սփյուռքի, մյուսը՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտեցման վրա:

Ռուս փորձագետը կարեւորում է այժմ Հայաստանում քաղաքական խորը բարեփոխումների իրականացումը, որոնք պետք է սկսել կառավարման նախագահական մոդելին վերադառնալով, որպեսզի հայտնվի հեղինակավոր եւ նույնիսկ ավտորիտար իշխանություն. «Պատերազմում պարտության հիմնական պատճառը նման ուժի բացակայությունն է: Այո, կա նախագահ, վարչապետ, բոլոր պետական ​​մարմինները, բայց դրանք բոլորը թույլ են, բոլորը հակասությունների մեջ են, ոչ ոք լիարժեք պատասխանատվություն չի կրում երկրում եւ սահմանին տիրող իրավիճակի համար` ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որտեղ ամեն ինչ որոշում են Ալիեւը եւ Էրդողանը»:

Փորձագետը կարծում է, որ հայաստանյան քաղաքական ուժերը պետք է միասնական տարբերակով ստեղծված իրավիճակից ելք գտնեն. «Կամ էլիտաները կհամախմբվեն, կամ երկրին էլ ավելի լուրջ փորձություններ են սպասվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31