«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Կուսակցության ներկայացուցիչներն այսօր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության փաստաթղթերը ներկայացրեցին ԿԸՀ:

Representatives of the ‘Fair Armenia’ party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 85 թեկնածու: Նա վստահեցրեց, որ իրենց ցուցակում կհանդիպենք հայտնի անունների, սակայն, անուններ չհրապարակեց:

Representatives of the ‘Fair Armenia’ party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Գնահատելով իրենց հնարավորությունները, Դավիթ Կարապետյանն ասաց. «Մեր շանսերն ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցությանը: Շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված: Վճռական ենք: Մենք այն ուժն ենք, որ ի զորու ենք մեր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահ ասվածը կարեւորել, ժողովրդի խնդիրներին լուծում տալ»:
Հարցին՝ ընտրություններից հետո որեւէ ուժի հետ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն, կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչ մի բան չի բացառվում, բայց «վստահաբար ասում ենք, որ ոչ մի դաշինքի հետ ոչ մի համագործակցության մեջ չենք մտնում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ