Լրահոս
Օրվա լրահոսը

Միջգերատեսչական հանձնաժողովն ամփոփել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված՝ 2020 և 2021 թ.թ. միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները

Մայիս 26,2021 16:39

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման ընթացքի վերաբերյալ նիստերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:

Միջգերատեսչական հանձնաժողովն այս նիստով ամփոփել է բոլոր ոլորտների 2020 և 2021 թվականների միջոցառումների կատարողականի վերաբերյալ զեկույցները: Որոշվել է միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստին քննարկման առարկա դարձնել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագիծը, որի առնչությամբ եվրոպական կողմն իր նկատառումները կտրամադրի առաջիկայում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31