Մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի ու նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, իրանահայ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ։
Կողմերը քննարկել են ճանապարհատրանսպորտային ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Իրականան կողմը հետաքրքրված է հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի ենթակառուցվածքների կառուցման եւ վերականգնման ծրագրերում իրանական շինարարական ընկերությունների մասնակցության հնարավորություններով։
Մարզպետը իրանական կողմին նաեւ գյուղատնտեսական բնագավառում համագործակցությանն առնչվող առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ այստեղ գյուղնշանակության ապրանքների լոգիստիկ կենտրոնի հիմնում, անասունների, բրդի արտահանում կամ վերամշակում, չրերի արտադրություն եւ այլն։
Սյունիքի մարզպետարան