ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր այցելել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և տեսակցել պատերազմի ընթացքում և դրանից հետո վիրավորում ստացած՝ ստացիոնար բուժման ընթացքում գտնվող փրկարարներին ու զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Ծառայության տնօրենը նաև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի աջակցության պատրաստակամությունն է փոխանցել կենտրոնի տնօրինությանը:
ՆԳ նախարարի կողմից վերականգնողական կենտրոնին է նվիրաբերվել սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար նախատեսված 12 հենակ, քառոտանի 4 և 22 հատ անվաքայլակ, մեծ ու փոքր 8 սայլակ:
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր գոհունակությունն է հայտնել աջակցության համար, ողջունել, որ ՆԳ նախարարը կարևորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ոստիկանների ու փրկարարների մեծ մասը բուժվել են Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, այժմ այստեղ բուժում է ստանում ԱԻՊԾ 3 ծառայող:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն