Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես ընդգրկված չէ իշխող ուժի նախընտրական ցուցակում: ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանն այսօր ԿԸՀ-ում փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանի՝ ցուցակում ընդգրկված չլինելը բացատրեց նրա՝ Երեւանի քաղաքապետ լինելով:
Նա հավելեց նաեւ, որ ցուցակում ընդգրկվելն ինքնանպատակ չէ: Գործարարների՝ իրենց ցուցակում ընդգրկված լինելու եւ այս առումով ՀՀԿ-ականների հետ լրագրողների զուգահեռներին էլ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «ՀՀ-ում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգրավվածության ամենաշատ դեմ խոսող քաղաքական ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր ցուցակում նույնպես ուներ գործարարներ։ Այն գործարարը, որ ընտրվում է ԱԺ պատգամավոր, ընտրվելուց եւ մանդատը ստանձնելուց հետո այլեւս չպետք է զբաղվի գործարարությամբ։ Հանրապետականները նաեւ ասում էին, որ օդն իր մեջ թթվածին է պարունակում. հիմա ի՞նչ, իրենք են ասել՝ դա պետք է հերքե՞նք։ Դա արդարացում չէ՝ եթե մեկը ասել է մի բան ու արել հակառակը՝ դա չի նշանակում, որ ցանկացած ուրիշը, ով ասել է նույն բանը՝ պետք է անի հակառակը։ Դա շատ թույլ արգումենտ է»։
ՔՊ խոսնակը բացառում է, որ իրենց ցուցակով ընտրված որեւէ գործարար ընտրվելուց հետո շարունակի զբաղվել բիզնեսով։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ