ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունների քվեարկությունների արդյունքները:
Քվեարկությանը մասնակցել է 82 պատգամավոր:
77 կողմ եւ 2 դեմ ձայների համամասնությամբ Սերգեյ Աղինյանն ընտրվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում, իսկ Շուշան Սարգսյանը՝ 79 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Ազգային ժողով