«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը քիչ առաջ ներկայացրեցին ԿԸՀ: ՔՊ-ն առաջին քաղաքական ուժն է, որը ներկայացրեց արտահերթ ընտրություններին մասնակցության փաստաթղթերը:

Representatives of the ‘Civil Contract’ party submit the candidate’s list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակը ներառական է:
ՔՊ ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Տասնյակում են՝ Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, Արսեն Թորոսյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլն:

Representatives of the ‘Civil Contract’ party submit the candidates list for the snap elections in Armenia to the Central Electoral Commission
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տասնյակում չկա: ՔՊ խոսնակը նրա բացակայությունը պատճառաբանեց գործադիր իշխանությունում ներկայացված լինելով եւ ասաց, որ գործադիրում եղող այլ անձինք նույնպես նախընտրական ցուցակում ընդգրկված չեն: Հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի ցուցակում չլինելը պայմանավորված է Խաչատուր Սուքիասյանի՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելու հանգամանքով, մասնավորաբար, խոսակցություններով, որ հետագայում փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու է Խաչատուր Սուքիասյանը, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ դեռ ընտրություններ պետք է լինեն, դրանք հաղթահարվեն, որից հետո կառավարություն կձեւավորվի:
Կարդացեք նաև
Սասուն Միքայելյանը ՔՊ ցուցակում ընդգրկված չի լինելու:
Ըստ Վահագն Ալեքսանյանի, այս ընտրություններից իրենց ակնկալիքը՝ ժողովրդի իշխանության հաստատումն է, այսինքն, ՔՊ-ի վերընտրությունը: Իրենց ցուցակը բանախոսը համարում է ներառական, որում ընդգրկված են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ՝ եւ օրենսդիրից, եւ գործադիրից: Լրագրողները հավելեցին՝ նաեւ գործարարներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ