«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը արդեն հայտարարել են, որ իրենք ՔՊ ցուցակում այս ընտրություններին չեն լինելու: Լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցրեցին՝ չե՞ն ներառվել, թե՞ իրենք են հրաժարվել ցուցակում լինել:
Բացի այդ, ե՛ւ Նիկոլայ Բաղդասարյանի, ե՛ւ Արտակ Մանուկյանի տեքստերը նույնն էին, արդյոք նույն կենտրոնից ուղղորդվո՞ղ էին՝ Մակունցը պատասխանեց. «Գուցե իրենք իրար հետ խորհրդակցել են, համենայնդեպս, ես չեմ կարող տեքստերի բովանդակության համար բան ասել: Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արտակ Մանուկյանը իրենց որոշմամբ որոշել են չընդգրկվել ՔՊ ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր շատ արժեքավոր, լավ գործընկերներն են: Չգիտեմ հետագայում ինչպես կլինի, համենայնդեպս, իրենք մեր թիմի անդամ են: Հարգում եմ նրանց որոշումը, որ չեն ցանկանում մասնակցել»:
Մակունցը նաեւ հաստատեց լուրերն այն մասին, որ Տիգրան Ավինյանը եւ Հայկ Մարությանը չեն ընդգրկվել ցուցակում. «Դա նույնպես իր անձնական որոշումն է: Հավելյալ մեկնաբանության համար կխնդրեմ պարոն Ավինյանին դիմել: Կարծում եմ, նույնը պարոն Մարությանի պարագայում է»: Հարցին՝ Մարությանը Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառո՞վ է, որ չի ընդգրկվել ցուցակում՝ Մակունցը պատասխանեց. «Ես տեղեկություններ չունեմ»:
Կարդացեք նաև
Մակունցը նաեւ հաստատեց, որ էլի կան պատգամավորներ, որոնք չեն լինելու նախընտրական ցուցակում: Լրագրողները ճշտեցին՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ավինյանը պետք է դեսպան նշանակվի, ինչպես եւ Մակունցը որքանո՞վ են համապատասխանում այդ լուրերը իրականությանը: Մակունցն ասաց, որ Ավինյանի՝ դեսպան նշանակվելու հետ կապված տեղեկություն չունի, բայց ինքն արդեն հաստատել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրը, բայց դրա մասին կխոսեն ընտրություններից հետո, երբ որոշում կայացնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ