Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանտաժիստը եկել է, մտել տարածք ու հիմա նախապայմաններ է դնում… Բացեք քարտեզը ու տեսեք, թե որ գյուղերի մասին է խոսքը գնում». Արման Աբովյան

Մայիս 26,2021 13:04

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ թուրքը մտել է մեր տարածք ու ուզում է ՀՀ տարածքը մասնատել. «Շանտաժիստը եկել է, մտել տարածք ու հիմա նախապայմաններ է դնում: Ու հիմա ես հարց եմ տալիս՝ եթե քաղաքական մի համակարգ ենթարկվում է շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժիստը, թե՞ ոչ: Չի դադարելու, որովհետեւ Թուրքիան կամ Ադրբեջանը նպատակ չունեն բարելավել Հայաստանի հետ իրենց հարաբերությունները, նպատակ չունեն դրական կայունության քայլեր կատարել տարածաշրջանում, նպատակ ունեն միայն վերամիավորվել, դա միայն կույրը չի կարող տեսնել: Բացեք քարտեզը ու տեսեք, թե որ գյուղերի մասին է խոսքը գնում: Գնում է դեպի լարվածություն: Ի՞նչ պետք է անել: Շատ պարզ իրողություն կա, որը ես զերծ կմնամ հանրայնացնել, բայց որքան ՀՀ իշխանությունները խոսում են դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին, այնքան ավելի է վիճակը ծանրանում: Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՌԴ-ն շարժվում են այն ուղենիշով, որը որոշել է ՀՀ կառավարությունը»:

Աբովյանն ասաց, որ պետք է հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով. «OK, բայց դա չի նշանակում, որ պետք է գան մեզ մեր տներում կոտորեն: Դիվանագիտական ճանապարհ ասվածը ենթադրում է ինչ-որ ուղիներով շարժվել: Իշխանությունները փորձեցին միքսել՝ ասելով, որ չենք բացառում նաեւ ռազմական ճանապարհը: Փաստերին եմ ես նայում՝ Ադրբեջանը եւ Թուրքիան գնում են դեպի լարվածության գեներացում, իսկ դա ձեռնտու չի ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՌԴ-ին»:

Աբովյանն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից ու դա ՌԴ-ում շատ լավ հասկանում են. «Գնում է տարածաշրջանային խաղ ու այստեղ մենք չպետք է լինենք դիտորդ, որը պետք է լինի ռազմական ճնշման տակ»:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ հարցին՝ ԲՀԿ-ն հետընտրական գործընթացների ժամանակ կոալիցիա կկազմի՞՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Մենք մեր առջեւ չենք դնում կոալիցիաների նպատակ, դա նույնիսկ չենք էլ դիտարկում: Մենք գնում ենք հաղթելու: Մենք հաղթելու ենք ու մենք ենք ձեւավորելու իշխանություն: Մենք նպատակ չունենք ոչ մեկի հետ կոալիցիա կազմել, նույնիսկ չենք էլ քննարկում այդ հարցը»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի խնամին ՔՊ ցուցակում է, եթե կոալիցիա չկազմեք, ստացվում է, որ խնամիները լինելու են հակառակ բեւեռներո՞ւմ՝ Աբովյանը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանեկան հարցերը հարիր չէ հիմա քննարկել. «Քաղաքական գործընթացներում եկեք տեսնենք, ես զարմացա այդ հարցի համար: Փորձ է արվում նեղ անձնական հարաբերությունները բերել քաղաքական կյանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31