Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար պետք է ձեռնարկել քաղաքական-դիվանագիտական քայլեր: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, կայունացել է:
«Երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդում են ռուսական խաղաղապահ զորամիավորման մուտքը և շարունակվող բանակցային գործընթացը»,- ասել է Վալերի Սեմերիկովը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած սրացումը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել, «առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև լուծում տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ