Մայիսի 25-ին ստորագրվեց «Միացյալ Հայաստան» նախընտրական դաշինքի ստեղծման հայտարարագիրը՝ հասարակական, քաղաքական գործիչ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի, «Հայրենիք և պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջև:
Հայտարարագրում, մասնավորապես, նշված է. «Ստեղծված իրավիճակում համայն հայության ներուժի մեկտեղումը համարելով ապագա վերելքի և հաղթանակների միակ գրավականը և ուղին, փաստելով, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենաբախտորոշն են մեր ազգի վերջին 100-ամյա պատմության մեջ, մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ընտրություններին մասնակցելու նպատակով միավորվում ենք «Միացյալ Հայաստան» անվամբ դաշինքի մեջ: Դաշինքի վարչապետի թեկնածուն՝ Երվանդ Թարվերդյանն է»:
Կողմերի միջև ստորագրվեց նաև «Միացյալ Հայաստան» քաղաքական դաշինքի մասին հուշագիրը, որտեղ նշված է. «Սույն հուշագրով հայտարարում ենք «Միացյալ Հայաստան» քաղաքական դաշինք հիմնադրելու մասին՝ հանձնառություն ստանձնելով մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթելու և ձևավորելու Ազգային համաձայնության կառավարություն՝ համապարտ քաղաքական պատասխանատվության հիմքով»:
Կողմերը հայտարարեցին, որ Դաշինքը բաց է նաև այլ քաղաքական ուժերի համար:
Կարդացեք նաև
«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն