Այսօր ԱԺ նիստում կառավարության հեղինակած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը չընդունվեց: 60 «կողմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներով այն մերժվեց: Դահլիճում խառնվեցին իրար:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հարցրեց. «Ինչ-որ բան այն չի՞: Չի՞ գրանցվել քվեարկությունը, կարող ենք նորից քվեարկել»: Բայց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «հին ու բարի» մեթոդներով 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ պատգամավորներին աշխատանքի հրավիրելու համար:
Ընդմիջումից վերադառնալուց հետ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ապօրինաբար ՀՀ սահմաններից ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից երեկ հայ զինծառայող է զոհվել ու հորդորեց մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը:
Կարդացեք նաև
Հետո արդեն քվեարկված «Հարկային օրենսգիրքը» նորից դրվեց քվեարկության ու այս անգամ 71 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով անցկացրեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ