Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ՝ միասնաբար հանդես գալ, որպեսզի հնարավոր լինի կոտրել իրարից ոչնչով չտարբերվող ու իմպերիայի անվերապահ հովանավորությունը վայելող բազմադեմ ուժի անիծյալ շղթան. Միքայէլ Հայրապետեան

Մայիս 26,2021 10:11

Խնդրանքով դիմում եմ Հայաստանի ապագան քաղաքակրթական հարազատ հանգրվանում իրենց տեսլականը հռչակած իմ բարեկամներին՝ «Հանրապետության» առաջնորդ պարոն Արամ Սարգսյանին, ԱԺԲ-ի առաջնորդ պարոն Ժիրայր Սեֆիլյանին, «Հանուն Հանրապետության» առաջնորդ պարոն Արման Բաբաջանյանին, պայծառագույն նվիրյալ Շանթ Հարությունյանին:

Սիրելի արյունակից եղբայրներ, պատմությունն ու մեր երկրի իրական դաշնակիցները մեզ չեն ների, որ վճռական պահին մեր միակ Հայրենիքի ճակատագիրը թողնենք ռուսական սայլից պոկվել չկարողացող, սակայն Հուդայի գիշերվա տերեր կարգվածների տնօրինմանը: Պարտավոր ենք ականջալուր լինել մեր հանրության պահանջին՝ ստեղծել ազգային և քաղաքակրթական միասնական ծանրության կենտրոն, որով միայն հնարավոր կլինի դիմագրավել օտարի բարեհաճությանն ապավինած ու հսկայական ռեսուրսների տիրապետող հինգերորդ շարասյանը:

Մնացել են հաշված ժամեր, երբ մենք կա՛մ մեզ ու աշխարհին կապացուցենք, որ Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ չկրի իր իշխանության և նրա հայելային անդրադարձ «ընդդիմության» վարքի պատասխանատվությունը, կա՛մ մեր Հայրենիքն իմպերիայի անհեռանկար ծայրագավառի ու դանդաղ վերացման դատապարտելու մեջ Երկնքի ու Երկրի առջև կկրենք մեղքի մեր մեծ բաժինը:

Խնդրում եմ՝ միասնաբար հանդես գալ, որպեսզի հնարավոր լինի կոտրել իրարից ոչնչով չտարբերվող ու իմպերիայի անվերապահ հովանավորությունը վայելող բազմադեմ ուժի անիծյալ շղթան: Այդ միասնությանն են սպասում թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր ռուսահաճ կառավարությանն ու «ընդդիմությանը» շրջանցելով հայ ժողովրդի հետ դաշնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքակիրթ աշխարհը:

Այս պատեհությունը բաց թողնելու դեպքում Երկրի իրական սերուցքին վաղն ավելի դժվար, եթե ոչ անհնարին է լինելու շտկել պատուհասած ու պատուհասելիք աղետների հետևանքները:

Աստված թող խոհեմություն տա բոլորիս այս վճռական վայրկյանին:

Ամենաետին հայորդու խնդրանքով՝ Միքայէլ Հայրապետեան

«Ազատ Հայրենիք» դաշինքի Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31