Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները ծաղիկներ խոնարհեցին ու երգեցին քաջերի հիշատակի համար

Մայիս 26,2021 13:00

Օրերս Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցավ  ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կան» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախմբի, որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի  անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, «Անմահ եք, մեր հերոսներ» խորագրով համերգը: Այն նվիրված  էր մեր հերոսներին: Համերգի սկզբում կազմակերպվեց մոմավառություն, այնուհետեւ երեխաներն իրենց  ձեռքով ծաղիկներ դրեցին հերոսների շիրիմներին:

«Մեզ համար այս համերգը շատ կարեւոր նշանակություն ուներ, մենք պետք է անպայման մեր երգերով մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեինք մեզ համար իրենց կյանքը նվիրած հերոսներին: Համերգը վարում  էի ես, գրել էի բանաստեղծություններ մեր հերոսներին նվիրված: Մի փոքր եղանակի արեւոտ լինելը խանգարեց, բայց ամեն ինչ շատ լավ անցավ: Ես միշտ հիացել եմ ու հիանում եմ իմ քաջ սաներով: Նրանք ոչ արեւից են վախենում, ոչ անձրեւից, ոչ ցրտից: Ես դրանում բազմաթիվ անգամներ եմ համոզվել, հատկապես երբ եղանք Արցախի զորամասերում եւ օրը 2-3 կենդանի համերգ էինք ունենում արեւոտ եղանակին: Նրանք աշխարհի ամենաառողջ բալիկներն են:  Հունիսի 1-ին էլ պատրաստվում ենք նշել  երգչախմբերի 5-ամյակը Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հյուրընկալ դահլիճում: Երկու տարի անընդմեջ մենք այստեղ անցկացնում ենք մեր համերգային ծրագիրը  եւ շատ շնորհակալ ենք»,- նշեց երգչախմբի  գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Վ. Խ.

«Առավոտ» օրաթերթ
25.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31