Լրահոս
Օրվա լրահոսը

Հին նորքեցու պնդմամբ` Նժդեհն ապրել է իրենց տանը

Մայիս 26,2021 13:30

Հին Նորքում գտնվող այս տանը, տանտիրոջ վկայությամբ, մեկ ամիս ապրել է Գարեգին Նժդեհը: Իսկ սա էլ այն մահճակալն է, որի վրա, ըստ տանտիրոջ, քնել է Գարեգին Նժդեհը: Ընդհանրապես, Հին Նորքում վերջին շրջանում աշխուժություն է նկատվում, բացվում են հյուրատներ, նորից իրենց մասին հիշեցնում են հնագույն գինու մառանները:

Զբոսաշրջային մասնագետների համոզմամբ, Հին Նորքը զբոսաշրջային չբացահայտված հնարավորություններ ունի` հարյուրամյա տներ, մաքուր օդ, լավ սնունդ, գեղեցիկ տեսարան վերեւից:

Ընդհանրապես Նորքը հայտնի է 19-րդ դարից սկիզբ առնող գինեգործական ավանդույթներով: Ասում են՝ Նորքում կար գինեգործական թաղամաս՝ 100 մառաններով, որոնցից պահպանվել է 3-ը, այժմ գործում է միայն Դերձակյանների մառանը, որը 150 տարվա ընթացքում միշտ աշխատել է:

Հին Նորքի խորհրդանիշն է նաեւ Չինարի ծառը, որն ուղեցույց է զբոսաշրջիկներին Նորք բերող տաքսու վարորդների համար:

Նորքեցիներին բնորոշ է եղել քեֆ-ուրախությունը, հյուրընկալությունը: Նրանց մառանները միշտ լիքն են եղել, ու ժամանակին Հովհաննես Շիրազը եւ այլ գրողներ հաճույքով են Նորքի անտառներում ժամանակ անցկացրել: Ի դեպ, հայտնի «Հեղնար աղբյուր» ֆիլմի որոշ դրվագներ հենց Հին Նորքում են նկարվել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31