Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանն այս անգամ ընդգրկված չէ իշխանության ընտրական ցուցակում։ Անցած խորհրդարանական ընտրություններում Նարեկ Բաբայանը «Իմ քայլ»–ի առաջին քսանյակում էր։ Բաբայանը պատգամավոր ընտրվեց ռեյտինգային ընտրակարգով՝ շնորհիվ լավ վարկանիշի ու կայուն ընտրազանգվածի։ Տեղեկությունը մարզպետի տեղակալի հետ ճշտել չհաջողվեց, քանի որ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Նարեկ Բաբայանի Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել, բայց հաղթեց անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Այդ ժամանակ տեղացիները ՔՊ–ական թեկնածուի պարտությունը վերագրեցին այն բանին, որ վարչապետի որոշմամբ մարզպետ էր նշանակվել Հունան Պողոսյանը, որը ծննդով սյունեցի չէր։
Մեր տեղեկություններով, Սյունիքից ընտրված «Իմ քայլ»–ական գործող պատգամավորները՝ Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանն այս անգամ էլ են ընդգրկված ցուցակում։
Ի դեպ, նախնական տեղեկություններով, «Իմ քայլի»–ի Սյունիքի ընտրական շտաբի աշխատանքները համակարգելու է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ