ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ինչպես ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատան մահացածների, այնպես էլ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատանը գտնվող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների թաղման վայրերը, նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինություններն ու առարկաները ադրբեջանցիների կողմից ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով լրիվությամբ քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:
ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Արցախի քննչական կոմիտե