Հայաստանի երիտասարդ ծանրորդները սկսեցին պայքարը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում:
Առաջինը մրցահարթակ մտավ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Պոկում վարժությունում նա 132 կգ-ով ցույց տվեց 6-րդ արդյունքը, հրումում բարձրացրեց 162 կգ (5-րդ) եւ երկամարտի 294 կիլոգրամով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ