Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչող մեղադրանքների մասին

Մայիս 25,2021 20:03

«Ցանկություն չունեմ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները»,- «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում անցկացվող դաշինքի առաջնորդներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հետ կապված լրագրողների հարցերին:

Փաստմանը՝ առաջին նախագահը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին ՌԴ-ի ձեռքում է և հարցին՝ արդյոք Ձեզ համարո՞ւմ եք ոչմիթիզականության կրող, որի մասին հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Տասը տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում այս բոլոր առաջարկներին ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այս առաջարկները մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացություններին և մեղադրանքներին»:

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ: Դա պարզունակ մեկնաբանություն է: Նա շարունակեց. «ՌԴ-ն առանցքային դեր ունի այս գործընթացում, հատկապես այս վերջին իրադարձությունների կտրվածքով: Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31