«Պատերազմից յոթ ամիս անց ՊՆ-ն, հուսամ, ուշադրություն կդարձնի հարցին։ Ամեն անգամ պատասխանում են, թե շուտով վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Պատերազմի ժամանակ իրավաբանական անձանց գույքի օգտագործման եւ վնասի փոխհատուցման մասին է խոսքը»,-ԱԺ նիստում հայտարարությունների ժամին այսօր ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Մի քանի տասնյակ մեքենաներ պատերազմի ժամանակ վնասվել են, եւ դրանք շատերի համար եղել են օրվա հացը վաստակելու աղբյուր։ Մարդիկ, ունենալով անչափահաս երեխաներ, չեն կարողանում հաց վաստակել, որովհետեւ միակ «Կամազ» մեքենան չկա։
Կառավարության որոշումն էլ աստված գիտի, թե երբ կլինի։ ՊՆ աշխատակիցներ, բոլոր հարցերում թերանում ու դանդաղում եք»,-նշեց Սոֆյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ վիրավոր զինվորներն էլ խնդիր ունեն, որովհետեւ մինչեւ օրս զինհաշմանդամի կարգավիճակ չունեն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ