Սիսիանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն ու համայնքապետարանում աշխատող տղամարդիկ այսօր չեն բարձրացել դիրքեր։
«Արդեն երեք օր է, ինչ նրանք կամավորագրվել են եւ դիրքեր բարձրացել»,–ասաց Սիմոնյանը:
Մեր տեղեկություններով Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցները Իշխանասարի մոտակայքում գտնվող դիրքերում են։
Սյունիքում, հատկապես Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում իրավիճակը վերահսկելի է, կրակոցներ չեն եղել՝ ասում է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Սիսիանում՝ զինծառայողների վիրավորվելու լուրերին, ապա թե Սիսիանի բժշկական կենտրոն, թե Սիսիանի զինվորական հոսպիտալ` այս պահի դրությամբ վիրավոր չի տեղափոխվել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ