«Հաստատում եմ մամուլում առկա տեղեկությունները, որ մենք, այո, ձեռք ենք բերել գործակցության ձեւաչափ՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Մեր ցուցակում կան մարդիկ, որոնք արատավորված չեն եղել, կան մտավորականներ ու հայրենասերներ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ ասաց անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։
«Մեր ցուցակը բերելու է բարեփոխումներ, սուպեր-ծրագիր՝ մինչեւ անվտանգության կատարյալ ապահովում, հեռանկարային զարգացում»,-վստահեցրեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ