«Սրանք թշնամու զորքերն են մեր հողերի վրա, մեր գյուղերում, գյուղերին հարակից 30-70 մետրի վրա, օդանավակայանների հարակից հատվածներում։ Սյունիքում բոլոր ճանապարհներին գրեթե էսպիսի տեսարաններ կտեսնեք։ Տեսեք ինչ արխային ու անհոգ են իրենց զգում թրքա-ադրբեջանական զինված ուժերը։
Հայկական կողմին հրահանգված է չկրակել։ Ադրբեջանցիներ (նկարներում տես) բոլոր տեղերում օնլայն տեսադիտարկման սարքեր են տեղադրում, բոլորն ունեն ռադիոհաղորդիչներ ալիքների մեծ սփռման հնարավորությունով և արբանյակային կապի միջոցներով», գրում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Կարդացեք նաև