Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Անձը, որ անօրինական զավթել է վարչապետի ԺՊ աթոռը, հետեւողական, քայլ առ քայլ իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագրերը, որոնք ուղղված են մեկ նպատակի՝ հայերի ցեղասպանություն»

Մայիս 25,2021 18:25

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը այսօր Հայաստանի իշխանությանը շատ հստակ մեղադրանք ներկայացրեց:

«Մինչեւ հիմա դեռ կասկածում են՝ իշխանության գալուց այդ անձը (Նիկոլ Փաշինյանը,- Ա. Հ.) մտադի՞ր էր Արցախը հանձնել, թե՞ ոչ: Քանի որ մենք տեսնում ենք, որ նա ուզում է հանձնել մի քանի գյուղեր Հայաստանի սահմաններից, հասկանալի է, չէ՞, որ մինչեւ Արցախը հանձնելը հնարավոր չէր ընդհանրապես այդ հարցը զարգացնել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմաններում, կոնկրետ եւ ընդհանուր մի պատասխան ունեմ: Անձը, որ անօրինական զավթել է  վարչապետի ԺՊ աթոռը, ընդհանուր առմամբ հետեւողական, քայլ առ քայլ իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագրերը, որոնք ուղղված են մեկ նպատակի, այն է՝ հայերի ցեղասպանություն: Ընդ որում, կամ ամբողջովին ոչնչացումը կամ ուղղակի դուրս մղումը այս տարածաշրջանից:

Ցեղասպանություն խոսքը ես չեմ ասում էմոցիոնալ ֆոնի վրա, ոչ էլ պատմական հիշողության: Բոլորը ցեղասպանությունը գիտեն որպես սպանություններ, խեղում եւ այլն: Բայց իրականում ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայում հստակ ասվում է՝ ստեղծելը այնպիսի պայմաններ մարդկային որեւէ խմբի համար, որ նա ստիպված լինի լքել այդ տեղը: Բոլորիս պիտի լավ հիշել, որ ցեղասպանությունը ոչ միայն կրակոցով, կախելով, սպանելով, մորթելով է, այլեւ այնպիսի պայմաններ ստեղծելով բնակչության որոշ խմբի համար, որ այնտեղ հնարավոր չլինի ապրելը: Դա հոգեբանական շատ պարզ խնդիր է, երբ տեսնում ու մտածում ես՝ հո չե՞մ սպասելու, որ գան տանը ինձ ու երեխաներիս սպանեն: Ճիշտը այս վայրը լքելն է: Այսօրվա իշխանությունը ուղղակի քայլ առ քայլ եւ նպատակասլաց, հետեւողական իրականացնում է հենց այնպիսի քայլեր, որոնք նպաստում են կամ ոչնչացմանը»,-հայտարարեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31