Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ