«Ով փորձում է հիմա մեր երկրում հակադրել գերտերությունների շահերը, իմացեք՝ նա առնվազն հիմար է, առավելապես՝ ազդեցության գործակալ։ Ով փորձում է հայհոյել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Չինաստանին, Հնդկաստանին, իմացեք՝ նա ՀՀ-ի թշնամին է»,-ԱԺ լիագումար նիստում հայտարարություններ ժամին այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա խոսքով․ «Որեւէ գերտերության դեմ դավադրության նշույլներ չպետք է թույլ տալ․ «Մեծերի բախման կիզակետում փոքրերը շահելու բան չունեն։ Հասկացեք՝ գերտերություններն այլ մասշտաբներով են գծեր քաշում։ Մեծերի հետ հարաբերություններում պետք է դնենք միայն մեր՝ հայկական շահը։ Իսկ ուրիշների շահը սեփականի փոխարեն ներկայացնելը մակաբույծ շահ է»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ