Այսօր Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ՔՊ-ի համամասնական ցուցակի շուրջ քննարկումներն ավարտվե՞լ են, կա՞ն նոր դեմքեր Շիրակի մարզից։
«Կոնֆիդենցիալ ինֆորմացիա եք ուզում, իհարկե, չեմ կարող տալ։ Բայց կարող եմ նշել, որ, այո՛, ցուցակի շուրջ քննարկումները մեկնարկել են, շարունակվում են, և ինչպես կարգն է՝ վաղը, երբ կուսակցության վարչությանը կներկայացվի ցուցակը, և վարչությունը այն կքվեարկի, այն կներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողով, այն ժամանակ էլ կծանոթանաք»,-պատասխանեց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ