Արձանագրենք, որ նոր ձևավորված քաղաքական ուժերի մի մասի նկատմամբ հեռուստաընկերությունների մեծ մասի կողմից իրականացվում է տեղեկատվական շրջափակում, ինչը, մեղմ ասած, հասկանալի է, բայց տարակուսելի:
🔸Այսպիսի միակողմանի և ընդգծված քաղաքականություն դժվար է հիշել, թե երբ է եղել, կամ առհասարակ եղե՞լ է, թե՞ ոչ:
🔸Արդարության համար նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնելու հայտ ենք ներկայացրել, հեռուստաընկերությունների կողմից հրավեր ենք ստացել միայն Հանրային, Երկիր Մեդիա, Ա1+ և ԳԱԼԱ հեռուստաընկերություններից:
Այս իրավիճակը ոչ միայն խոսում է առողջ մրցակցության բացակայության մասին, այլև անընդհատ հիշեցնում է քեզ, որ մեր երկրում բովանդակային առումով ժողովրդավարության ընկալման ճգնաժամ կա, ազատության փիլիսոփայության ընկալման խնդիր կա, որ մենք մնացել ենք «Պախանների» պատկերացումների ձեռքին որպես պատանդ և չենք կարողանում ձերբազատվել՝ բռնելով արժանապատիվ զարգացման հուն…
Կարդացեք նաև
🔸Բոլոր դեպքերում, սա ազնիվ մոտեցում չէ…
Մեր երկրում արդարության մթնոլորտ պետք է ստեղծել բոլոր ոլորտներում, և այդ խնդիրը մենք անպայման լուծելու ենք…
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ